ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ալիևն էլ է հասկանում, որ Փաշինյանը չի կարողանալու կատարել «տնային հանձնարարությունը»

Ալիևն էլ է հասկանում, որ Փաշինյանը չի կարողանալու կատարել «տնային հանձնարարությունը»
28.08.2025 | 19:14

Իսկ նկատեցի՞ք, որ, մի «զարմանալի զուգադիպությամբ», Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միաժամանակ հերթական հակառուսական ակցիան են սկսել: Փաշինյանը խորհրդային ժամանակաշրջանը վատաբանում է, իբր այդ տարիներին է, որ ներդրվել ու ձևավորվել է այն «քըխ» հայրենասիրությունը, որը 88-ին բերեց Արցախի ազատագրական պայքարին ու հաղթանակին: Ալիևն էլ մեղադրում է Ռուսաստանին, որ 1920 թվականին «օկուպացրել» է Ադրբեջանը և խորհրդայնացրել:

Կարդացեք նույնիսկ ոչ խորհրդային մասնագիտական գրականությունն ու ժամանակի ականավոր գործիչների հուշագրությունները և կհամոզվեք, որ երկու դեպքում էլ Փաշինյանի ու Ալիևի վերջին «զուգերգը» պատմության ակնհայտ խեղաթյուրում ու դեմագոգիա է:

Նպատակը ջրի երեսին է. Ալիևը չի կարող և չի ցանկանում կորցնել Արևմուտքի՝ հատկապես բրիտանական, հովանավորչությունը, որի դիմաց հակառուսականություն է խաղարկում: Փաշինյանը ոչ մի ակնհայտ հովանավորչություն չունի, բացի դատարկ խոստումներից, բայց փորձում է Ալիևի «անվտանգության վերմակից» մի կտոր էլ իր վրա քաշել: Դրա համար էլ Ալիևի շողքն է դարձել և իր ձեռքի խաղաքարտերից ամենաուժեղները սեղանի տակից փոխանցում է «կիրթ հարևանին»:

Այն, ինչը օգուստոսի 8-ին ստորագրվել է Վաշինգտոնում, ոչ մի կերպ չի կարելի անվանել հայ ժողովրդի անունից և համաձայնությամբ, ինչպես դա հիմա ցանկանում է ներկայացնել Ադրբեջանի նախագահը: Հենց դա է Նիկոլ Փաշինյանի «տնային հանձնարարությունը», այսինքն, Նիկոլ Փաշինյանը պետք է իր ստորագրությունն ամեն գնով վերածի հայ ժողովրդի համաձայնության՝ սահմանադրական հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների միջոցով:

Դա Փաշինյանի համար գրեթե անիրագործելի «առաքելություն» է՝ բազմաթիվ պատճառներով: Բացի նրանից, որ Հայաստանում դա չի մարսվում ժողովրդի կողմից, առավել անընդունելի է տարածաշրջանային այնպիսի կարևորագույն ակտորների համար՝ ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, և դեռ չենք խոսում Չինաստանի ու Հնդկաստանի մասին:

Ալիևն էլ է հասկանում, որ Փաշինյանը չի կարողանալու կատարել «տնային հանձնարարությունը», և ակնհայտ սպառնում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, եթե դրսից «խանգարեն» Փաշինյանին:

Մեր մեծագույն խնդիրն այն է, որ Փաշինյանը համաձայն է ոչ թե հայ ժողովրդի, այլ՝ Ալիևի ցանկություններին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ